Վանաձորում կբացվի վարակիչ հիվանդությունների նոր բաժանմունք

Համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության 2024 թվականին գործող բժշկական կենտրոնում վարակիչ հիվանդությունների նոր բաժանմունք կբացվի։ Երկհարկանի բաժանմունքը նախատեսված է 50 հիվանդի համար։ Շինարարական աշխատանքները արդեն սկսվել են։

Առաջին հարկում նախատեսվում է տեղավորել ինտենսիվ թերապիայի 10 տեղ: Երկրորդ հարկում կտեղավորեն վարակիչ հիվանդությունների բաժանմունքի 40 տեղ։ Նախագծի համար հատկացվել է 892 մլն դրամ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի երկրորդ քառորդում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև