Վաղարշապատում թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել

 | 

Վաղարշապատի ոստիկանությունում հայտնել են Արագածի բնակելի հատվածում կանեփի և մարիխուանայի անօրինական արտադրության ջերմոցի հայտնաբերման մասին։ Երեք տղամարդ ձերբակալվել է թմրանյութերի արտադրման և Արմավիրի մարզում ու Երևանում telegram-ալիքների միջոցով դրանց տարածման փաստով։

Ձերբակալվածներից մեկի տանը հայտնաբերվել է 19 փաթեթ դեղնականաչավուն մասսա 750 գրամ ընդհանուր քաշով։ Կասկածյալի խոստովանությամբ մետամֆիտամինը և մարիխուանան իրենք արտադրել են վաճառքի նպատակով։ Մյուս ձերբակալվածի տանը հայտնաբերվել է կանեփի, մարիխուանայի ջերմոց, ինչպես նաև Մակարովի ատրճանակ, որը կասկածյալի խոսքով ինքը բերել է 44-օրյա պատերազմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև