Ո՞ւմ իրավունքներն ենք պաշտպանում

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականից այդ օրը շատ երկրներում օրացույցի դարձել է մարդու իրավունքների Միջազգային օր։ Այդ պատմական օրվա գոյությունից 75 տարի անց մեզ հետաքրքրում է մեկ հարց ի՞նչ են հասկանում ՄԱԿ-ն ու խոշորագույն պետությունները մարդու իրավունքների պաշտպանություն ասելով։

Ոչ ՄԱԿ-ը, ոչ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բազմաթիվ տարիների ընթացքում անհրաժեշտ չհամարեցին պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները։ Հոկտեմբերին, Արցախից հայկական բնակչության մասսայական գաղթից հետո ՄԱԿ-ի առաքելությունը 30 տարվա մեջ առաջին անգամ ժամանեց Արցախ, բայց արդեն այն դատարկ էր։ Դրանից առաջ “մարդու իրավունքների պաշտպանները” կույր ու խուլ էին մեր դժբախտությունների նկատմամբ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը արդարացիորեն հուսախափություն արտահայտեց այցի արդյունքների վերաբերյալ։ “Խոր անհանգստությամբ” այն ընդունեց անգամ Հայաստանի ԱԳՆ-ն, որը սովոր է համաձայնել արևմտամետ միջազգային կազմակերպությունների որոշումների հետ։ Հուլիսին Եվրոպական դատարանը ոչ առաջին անգամ չընդունեց Հայաստանի հայցը Ադրբեջանի նկատմամբ Լաչինի միջանցքի ՀԱԿ-ի տեղադրման հետ կապված ժամանակավոր կանխարգելիչ միջոցներ ընդունելու հետ կապված։

Վերջին տարիներին ՄԱԿ-ը, ենթարկվելով արևմտյան խոշորագույն տերություններին, ամբողջությամբ կորցրել է իր հեղինակությունը։ Կազմակերպության ցանկացած գործողությունը կամ հայտարարությունը ենթարկվում է ցենզուրայի։ Օրինակ խիստ նկատողություն ստացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը այն հայտարարությունից հետո, որ ԽԱՄԱՍ-ի Իսրայելի վրա հարձակումների քննադատությունը չեն կարող արդարացնել իսրայելական զինծառայողների գործողությունները Գազայի հատվածում և որ ԽԱՄԱՍ-ի հարձակումները “դատարկ տեղում” չեն տեղի ունեցել։ Այս խոսքերը հարգանքի են արժանի.այդ պահին հայտնի էր ավելի քան 16 հազար խաղաղ բնակիչների մահվան մասին, որոնցից համարյա 5 հազարը երեխաներ էին։ Արդյունքում ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը կոչ արեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրաժարական տալ։

Հավաքական Արևմուտքը ամբողջ կազմով սկսեց պաշտպանել Իսրայելին, որը Գազայի հատվածում գորգային ռմբակոծություններ է իրականացնում։ Գերմանա-իսրայելական հասարակությունը Գուտերիշի արտահայտությունների ֆոնին կոչ է արել ԳՖՀ-ի Կառավարությանը Իսրայելի կողմն անցնել։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Կիրբին հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի համարում, որ Իսրայելը Գազայի հատվածի իրավիճակում արհամարհում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ փորձ արեց ներկայացնել Գազայի հատվածի այժմյան ողբերգությունը որպես ԽԱՄԱՍ-ի` Իսրայելի վրա հարձակվելու հետևանք։

ԱՄՆ-ն և Եվրամիությունը հաճախ Նիկոլ Փաշինյանին և նրա Կառավարությանը գովում են ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում հաջողությունների համար։ Այդ ժամանակ մեր երկրում ոստիկանները դաժանորեն ձերբակալում են զոհված զինծառայողների բարեկամներին։ Անցյալ տարի սեպտեմբերի 21-ին “Եռաբլուր” զինվորական պանթեոնում իրավապահ մարմինների աշխատակիցները ծեծի են ենթարկել ծնողներին, որոնք եկել են իրենց որդիների հիշատակը հարգելու և չեն ցանկացել պանթեոն թողնել այն մարդուն, ում համարում են ողբերգության գլխավոր մեղավոր։ Արդյունքում 37 մարդու ուժով ձերբակալել են, երկուսի մոտ վնասվածքներ են գրանցվել։ Մոտ մեկ տարի անց նոյեմբերի 16-ին ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը փակվել է։ Պաշտոնական վարկածի համաձայն հանցակազմի բացակայության պատճառով։

Ահա այսպիսի՜ մարդու իրավունքների օր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև