Tumanyan’s ART-ը Արցախի բնակիչների համար

 | 

Արցախից բռնի տեղահանվածները իրենց աշխատանքներն են ներկայացրել Երիտասարդական մետրոյի կայարանի Երիտասարդության այգում տեղի ունեցած արվեստի տոնավաճառի շրջանակներում։ Այստեղ վերածնվում է Ստեփանակերտի Tumanyan’s ART մշակութային կենտրոնը։ Նախատեսվում են միջոցառումներ մեծահասակների և երեխաների համար։

Հենց այստեղ “Բարեկամության ձեռքեր” հուշարձանի մոտ կազմակերպիչները խոստանում են շարունակել ցուցադրել Արցախի վարպետների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև հյուրերին առաջարկել Արցախի ավանդական ճաշատեսակները` լոբուշորվու, կաթնային ապուր թանով, կուրկուտ, խաշիլ, լոբու և թթվի պաշտետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև