Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը ազգային է դարձել

 | 

Կառավարությունը որոշում է կայացրել Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին ազգայինի կարգավիճակ շնորհել։ Թատրոնի խաղացանկում ավելի քան 40 տարբեր ժանրերի ներկայացնումներ կան երեխաների և մեծահասակների համար։ Բացման օրից թատրոնը մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների և խաղացել 435 ներկայացնում, որոնք դիտել են ավելի քան 5 մլն հանդիսատես։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը 1935 թվականի հունիսի 1-ին հիմնադրել են ռեժիսոր Սոֆիա Բեժանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը։ Այդ օրից թատրոնը չի դադարել աշխատել անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1975 թվականից թատրոնը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում Սայաթ-Նովա փողոցի վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև