2024 թվականի հունվարին 2023 թվականի հետ համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10, 7%։ Ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում 21%։ Առևտրի ոլորտում աճը կազմել է 19,3%, շինարարության ոլորտում 9,5%, ծառայությունների ոլորտում 4,4%։ Արտահանումը հունվարին աճել է 2,1 անգամ և կազմել 934, 1 մլն $, ներկրումը աճել է 61, 4%-ով մինչև 1 մլրդ 212 մլն $։
Նոր տարվա առաջին ամսում ինֆլացիան նվազել է և կազմել 0,9%։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը ևս նվազել է (-6,4%), սակայն հաշվի չի առնվել անկախ արևային պանելների արտադրությունը, որը երկրում կազմում է ավելի քան 2%։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան