Տիգրան Մանսուրյանը 85 տարեկան է

 | 

Անցյալ հանգստյան օրերին մեծ համերգով նշվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանը։ “Կարինե”, “Նռան գույնը”, “Աշնան արև” և այլ ֆիլմերի համար գրած երաժշտությունը հայտնի է լայն հասարակությանը, կոմպոզիտորը համերգին ներկայացրել է ալտի և ջութակի կոնցերտ նվագախմբի հետ։

Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված համերգը տեղի է ունեցել հունվարի 27-ին։ Համերգին մասնակցելու համար Հայաստան են եկել ալտիստ Սերգեյ Պոլտավսկին և ջութակահարուհի Լեա Չժուն։ Կոմպոզիտորը դեռևս անցյալ դարի 80-ական թվականների կեսերին դադարել է երաժշտություն գրել ֆիլմերի համար, սակայն վերջերս նորից երաժշտություն է գրել Հայկ Օրդյանի “Զուլալի” կինոնկարի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև