Տիգրան Համասյանը Երևանում համերգներ կունենա

 | 

Նոյեմբերի 20-ին, 21-ին, 22-ին հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը համաշխարհային շրջագայության շրջանակներում ելույթ կունենա Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երաժիշտի խոսքով ծրագրի հիմնական մասը կկազմեն մինչև 2013 թվականը նրա գրած ստեղծագործությունները, որոնք նախկինում Հայաստանում չեն կատարվել։ Բացի այդ Հայաստանի պետական ջազային նվագախմբի համերգասրահում տեղի կունենան հրավիրված երաժիշտների վարպետաց դասեր։

Համասյանը հանդես կգա որպես մենակատար, ինչպես նաև դուետի և տրիոյի կազմում։ Նոյեմբերի 20-ին “Տիգրան Համասյան Տրիոն”, որի կազմի մեջ մտնում են նաև կոնտրաբասիստ Ռիք Ռոզատոն և հարվածային երաժիշտ Ջոնաթան Փինսոնը, կկատարի 1920-1950 թվականների մշակված ջազային կոմպոզիցիաներ “ՍտանդԱրտ” ալբոմից։ Նոյեմբերի 21-ին երաժիշտը սոլո հանդես կգա և հրավիրված սաքսոֆոնահար Տրիգվե Սեյմի հետ դուետով։ Նոյեմբերի 22-ին “Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիոյի” կատարմամբ կհնչեն դաշնակահարի հեղինակային ստեղծագործությունները, կնվագակցեն բաս կիթառահար Էվըն Մարիենը և թմբկահար Նեյթ Վուդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև