Սկսած դեկտեմբերի 11-ից Արցախից տեղահանվածները կարող են դիմել Հայաստանի համապատասխան մարմիններին, որպեսզի շարունակեն ստանալ կենսաթոշակները։ Դրա համար անհրաժեշտ է բնակության վայրի հասցեով այցելել անձնագրային բաժին։ Այդ մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Բոլոր անհրաժեշտ տեխնիկական գործընթացների ավարտից հետո համակարգը դիմողներին համապատասխան կարգով կտեղեկացնի։ Տեխնիկական բարդությունների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են օգտվել 114 համարից կամ դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունների տարածաշրջանային միասնական կենտրոն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան