Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մասնագետները պատմել են ձմռան առաջին ամսվա ընթացքում Հայաստանում սպասվող եղանակի մասին։ Ամբողջ երկրում սպասվում է անոմալ տաք դեկտեմբեր առատ տեղումներով և կլիմայական նորման 4-5 աստիճանով գերազանցող ջերմաստիճանով։
Անցյալ հանգստյան օրերին մայրաքաղաքում գրանցվել էր 13 աստիճան տաքություն։ Այս շաբաթվա սկզբին հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 7 աստիճան, մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Դրա հետ մեկտեղ Սյունիքի հովիտներում ձմեռը սկսվում է 26 աստիճան տաքությունից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան