“Սյունիքը” YUK եռանիշ կոդ է ստացել

 | 

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) երրորդ հայկական օդանավակայանին եռանիշ կոդ է շնորհել։ “Սյունիք” օդանավակայանը այժմ կտարբերակվի որպես YUK։ Այսօր օդանավակայանը սպասարկում է Երևան-Կապան-Երևան չվերթը։

Հայաստանի ևս 2 օդանավակայաններ ունեն համապատասխան տարբերանշաններ։ Երևանի միջազգային “Զվարթնոց” օդանավակայանը նշվում է որպես EVN, իսկ Գյումրու “Շիրակ” օդանավակայանը որպես LWN։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ վաղուց էին դիմել կոդը ստանալու համար, դա ստանդարտ գործընթաց է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև