Իշխանությունները որոշում են կայացրել երկարացնել սուրոգատ մայրության ծրագիրը զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 մլն 25 հազար դրամ սուրոգատ մայրության և դոնորական ձվաբջջի գնման ծախսերի մասնակի փոխհատուցման համար։
ԱՄԲ-ի համար սուրոգատ մայրության պայմանագրով նախատեսված է 100% փոխհատուցում (5,5 մլն դրամ), ինչպես նաև 100% փոխհատուցում դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար (մինչև 600 հազար դրամ)։ Ծրագիրը հասանելի է ռազմական գործողությունների, մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքի իրականացման կամ պաշտոնեական պարտականությունների իրականացման ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան