Սպերցյանը ամենաթանկ խաղացողների ցուցակում է

 | 

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ընդգրկել է հետխորհրդային տարածքի ամենաթանկ խաղացողների ցուցակում։ Ֆուտբոլիստը 4-րդ տեղում է, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն €։ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2021 թվականից։

Վարկանիշի առաջին երեք տեղերում են իտալական “Նապոլի”-ի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարախցելիան տրանսֆերային 80 մլն € արժեքով, անգլիական “Արսենալի” ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն (42 մլն €) և Ռուսաստանի հավաքականի ու ֆրանսիական “Մոնակո”-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (30 մլն €)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև