Լեգենդար ռեփեր և դերասան Snoop Dogg-ի Հայաստանում նշանակված համերգը հետաձգվել է։ Երգիչը պետք է ելույթ ունենար Երևանում սեպտեմբերի 23-ին, սակայն կազմակերպիչները որոշում են կայացրել հետաձգել ելույթը։ Ավելի ուշ կհայտնվի տեղեկություն տոմսերի մասին։
Համերգի կազմակերպիչը Doping Space-ն է։ Հենց նրանք էլ հայտարարել են Հայաստանում համերգի հետաձգման մասին։ Ամերիկացի ռեփերի ելույթը պետք է տեղի ունենար Երևանի “Հրազդան” մարզադաշտում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան