Սննդամթերքը էժանացել է

 | 

2024 թվականի փետրվարին 2023 թվականի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գինը նվազել է 7,4 %-ով, իսկ 2024 թվականի հունվարի համեմատ 1,4%-ով։ Ընդհանուր առմամբ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն գրանցել է 31 տեսակի սննդամթերքի գների նվազում։

Բուսական արևածաղկի յուղը մեկ տարվա ընթացքում էժանացել է 27,7%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում 1,9%-ով, մարգարինը 25% և 1,6%-ով, հնդկաձավարը 24 և 2,3%-ով, բանջարեղենը (գազար, կաղամբ, բազուկ, լոլիկ) 19,3 և 4,1%-ով, յուղերը և ձեթը 18,9 և 0,4%-ով, ալյուրը 17,4 և 1,1%-ով, ոլոռը 14,8 և 1,5%-ով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև