Արդեն հոկտեմբերի կեսին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է անցկացնի երկու հանդիպում։ Լատվիայի դեմ խաղը տեղի կունենա Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում և ընկերական խաղ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Նախատեսված խաղերին ընդառաջ հավաքականի կազմը համալրել է “Պարի Նիժնի Նովգորոդ” ակումբի հարձակվող Էդգար Սևիկյանը։
Հայ հարձակվողը պետք է պատրաստվի հավաքականի կազմում անցկացվող խաղերին հոկտեմբերի 9-ից 18-ը։
Խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 12-ին և 17-ին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան