Սևանա լճում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից ոչ հեռու ձկնորսները դիմակներով և 200 նավակներով շրջապատել են Ջրային պարեկների երկու մոտորանավակ, նրանց վրա շշով բենզին և փայտեր են նետել, սպառնալով այրել և հայհոյելով։ Մի քանի խուլիգաններ բարձրացել են “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի նավակի վրա և ծեծել են պարեկայիններին, ինչպես նաև գողացել են պարեկային նավակը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ 26 ձկնորս է ձերբակալվել մասսայական խուլիգանության և ջրային պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնության կիրառման կասկածանքով, հարուցվել է քրեական գործ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան