Անցյալ հանգստյան օրերին Սևանա լճում առաջին անգամ սկսել է գործել Ջրային պարեկային ծառայությունը։ Այդ նոր կառույցը կիրականացնի իրավապահ ծառայություն լճի ջրերում և հարակից տարածքներում։ Այժմ պարեկային ոստիկանությունը գործում է Հայաստանի բոլոր մարզերում։
Նոր կառույցի աշխատանքների մեկնարկման արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնյաներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան