Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը մոտ 55 մլրդ դրամ կներդնի կապիտալ վերանորոգման համար

 | 

2024-ից 2033 թվականներին Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը նախատեսում է կապիտալ վերանորոգման համար ծախսել մոտ 55 միլիարդ դրամ։ Ընկերության Ֆինանսների, էկոնոմիկայի և ներդրումների վարչության պետ Սերգեյ Բալասանյանի հայտարարության համաձայն Արգելի ՀԷԿ-ում կփոխարինվի չորս ագրեգատներից երկուսը, Արզնիում երեքից մեկը, Սևանի ու Հրազդանի ՀԷԿ-ում կնորացվեն մեկական ագրեգատներ։

Ներդրումային նախագիծը չի վերաբերում Երևանի երեք ՀԷԿ- երին` Քանաքեռ, Երևան-1, Երևան-3։ Երևան-1 ՀԷԿ-ի ագրեգստները նախկինում ամբողջությամբ փոխվել են 2015-2016 ներդրումային նախագծի միջոցներով։ Ապագա ծրագրի շրջանակներում նույնպես նախատեսված է 65 կիլոմետրանոց դերիվացիոն թունելների ավելի խնդրահարույց հատվածների վերականգնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև