Հայաստանի Ազգային պատկերասրահի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ հայ գեղանկարչության գլուխգործոցը վերադարձել է մշտական ցուցադրության։ Վարդգես Սուրենյանցի “Սալոմեան” ռեստավարցիայի էր հանձնվել 2019 թվականին, և այժմ կցուցադրվի մասնագետների աշխատանքը պատկերող նկարների հետ միասին։
“Վերականգնված ցուցանմուշի պատմություն” լուսանկարչական նախագիծը, որ իրականացվում է պատկերասրահում, կոչված է այցելուներին պատմել վերականգնողների մասշտաբային աշխատանքի մասին, որոնք ավելի քան 4 տարի աշխատել են լեգենդար նկարի որակյալ վերականգնման վրա։ Նկարը ստեղծվել է 1907 թվականին, Երևան բերվել է հեղինակի մահից հետո 1929 թվականին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան