Սա ձախողում է

Համաշխարհային մամուլում Ուկրաինայի այդքան գովազդվող հակահարձակման անդառնալի կորուստները կազմել են ավելի քան 70 հազար մարդ և 7600 միավոր սպառազինություն, այդ թվում գերմանական Leopard տանկերը, ֆրանսիական AMX-երը և ամերիկյան Bradley զրահամեքենաները։ Բացի այդ սեպտեմբերի սկզբին տեղեկություն հայտնվեց, որ ոչնչացվել է Challenger 2 տանկ։

Դատելով այն բանից, որ Ուկրաինայի, Եվրոմիության և ԱՄՆ -ի առաջին դեմքերը տարբեր կերպ են գնահատում հակահարձակումը, կարելի է եզրակացնել, որ այն հենց սկզբից պլանավորված ձևով չի ընթացել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՈՒԶՈՒ-ի հակահարձակումը երջանիկ ավարտ չի ունենա. “Դա մեկուկես ժամ տևողությամբ ֆիլմ չէ։ Դա հակահարձակում է, դա երջանիկ ավարտով ֆիլմ չէ…Մենք շատ մարդ ենք կորցրել։ Մենք հեփի-ենդ չենք ունենա, մենք պետք է դա խոստովանենք”։

Չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ուկրաինական հակահարձակումը իբր թափ է հավաքում և առաջընթաց ունի։ Դրա հետ մեկտեղ նա ցինիկաբար նշել է. “Ոչ ոք չէր ասել, որ հեշտ կլինի”,-դրանով իսկ հաստատելով, որ պատերազմը շարունակվում է մինչև վերջին ուկրաինացին։

Կիևյան մարտիկներին պատրաստել էին ՆԱՏՕ-ի լավագույն ուսումնական կենտրոններում, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի խորհրդատուները անձամբ պլանավորել էին դիվերսիաներ Ռուսաստանի դեմ։ Չնայած դրան ՈՒԶՈՒ-ն պարտություն է կրում, իսկ հակահարձակումը խեղդվել է դեռ չսկսված։

Վառվող “Լեոպարդները” ևս մեկ փաստարկ են այն բանի օգտին, որ Ուկրաինային արտասահմանյան տեխնիկան էլ չի փրկի։ “Արևմտյան տանկերը իրավիճակը չեն փոխի։ Մենք ասել էինք, որ դրանք շատ խոցելի են և վառվում այնքան հեշտ, որքան Ուկրաինայի ունեցած մնացած մարտական մեքենաները”,- հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի նախկին ծովային հետևեկային Բրայան Բերլետիկը The New Atlas -ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով բրիտանական Challenger 2 տանկը ևս չի կարող մրցակցել ռուսական ռազմական տեխնիկայի հետ։

Քաղաքագետ Եվգենի Բուժինսկին կարծում է, որ Արևմուտքը մինչև վերջ հերքելու է ՈՒԶՈՒ-ի հակահարձակման ձախողումը,-այդ հակամարտության վրա հսկայական խաղադրույքներ են արվել, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ։
“Այդ պատճառով ամերիկացիները ռազմական գործողությունների ուկրաինական թատրոնում փնտրում են գոնե մանրիկ հաջողություններ և ներկայացնում են դրանք որպես ՈՒԶՈՒ-ի մեծ հաղթանակներ։
Իրենց համակարգողներին ծառայելու համար ուկրաինական հրամանատարությունը որոշել է պատերազմել, չնայած ցրտին և այլ դժվարություններին։

Այն, ինչը հրաժարվում են խոստովանել Կիևում, վերջերս պարզ բարձրաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ ուկրաինական հակահարձակումը ձախողվել է. “Ինչ վերաբերում է [ՈՒԶՈՒ] հակահարձակման տեղապտույտին, դա տեղապտույտ չէ, դա ձախողում է”։

Թվում է թե մեր ի՞նչ գործն է Ուկրաինայի հակամարտությունը։ Այդ երկրում այսօրվա իրավիճակը պետք է Հայաստանի Կառավարության համար դառնա օրինակ, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում։ Արևմտյան երկրները իրենց օգնությամբ և աջակցությամբ արդեն Ուկրաինան աղետի են հասցրել, այդ պատճառով նրանց վրա հույս դնելը անիմաստ է և անհեռատես։ Եվ առավել ևս խոսք անգամ լինել չի կարող Հայաստանին թշնամաբար տրամադրված հարևանների օգնության մասին. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Ադրբեջանը ԵՄ-ի գործընկերն է ածխաջրածնի մատակարարման ոլորտում։

Ի դեպ, հայ-ամերիկյան հավաքներին մեր երկիր էր ժամանել 101-րդ դեսանտային դիվիզիան, որը հայտնի է իր հատուկ գործողություններով Վիետնամում և Աֆղանստանում։ Այդ դիվիզիայի հավաքները Ուկրաինայում տեղի են ունեցել 2018 թվականին։ Արևմուտքը մեր ղեկավարության լուռ համաձայնությամբ արդեն սկսել է մեր երկրում իրականացնել ուկրաինական սցենարը։ Եզրակացությունները ինքներդ արեք։

Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև