Ռազմավարական սխալներ թե՞ համաձայնեցված որոշումներ

Անցյալ շաբաթ հայկական Արցախում մեր աչքի առաջ տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ։ Բայց, չնայած ամեն ինչի ռուսական խաղաղապահական ուժերին հաջողվեց կանխել ադրբեջանցիների մասսայական հանցագործությունները։ Ռուս խաղաղապահների հասցեին այսօր շատ քննադատություններ են հնչում, սկսած Փաշինյանից մինչև նրա որոշ հակառակորդները։ Բայց ոչ մի ադեկվատ մարդ չի կարող հերքել, որ այժմ հենց խաղաղապահներն են ապահովում Արցախի բնակչության անվտանգությունը, այդ թվում նաև իրենց կյանքի գնով։

Խաղաղապահների բազա է տարհանվել ավելի քան 5 հազար մարդ, նրանց կեսը երեխաներ են։ Արցախ է բերվել ավելի քան 150 տոննա հումանիտար բեռ ալյուր, ձեթ, թթխմոր,մանկական ուտելիք։ Նշենք, որ ֆրանսիացիների, իսկ դրանից առաջ հայկական իշխանությունների ուղարկած հումանիտար օգնությունը անգամ չփորձեցին էլ նորից Արցախ ուղարկել։ Այդպես ավարտվեց Փաշինյանի և ֆրանսիացիների “հումանիտար շոուն” արցախցիները նրանցից այդպես էլ օգնություն չստացան։

Ռուսաստանը շատ ջանքեր է գործադրում կրակի դադարեցման համար և նրա խաղաղապահները արդեն դարձել են հակամարտության զոհ։ Մինչդեռ Փաշինյանը դավաճանել և հանձնել է Արցախը` հայտարարելով, որ Հայաստանը Ադրբեջանի հետ չի պատերազմելու Արցախի համար։ Կրակի դադարեցումից հետո վարչապետը հայտարարեց, որ մեր երկիրը դրա հետ ոչ մի կապ չունի, չի մասնակցել բանակցություններին և մանրամասները չգիտի։

Այն մասին, որ Փաշինյանի բոլոր արտահայտությունները հակապետական հռետորաբանություն են, վկայում են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը և անվանել դա քաղաքական կոմպետենտություն։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահն էլ ըստ էության “մատնեց” Փաշինյանին, հայտարարելով, որ վերջինս գիտեր Ադրբեջանի կողմից պատրաստվող գործողության մասին։ Այսինքն գիտեր և ոչինչ չի ձեռնարկել։

Կարելի՞ է արդյոք Փաշինյանի գործողությունները, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, անվանել քաղաքական կոմպետենտություն, հատկապես գարնանը նրա արած հայտարարությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Հենց այդ պահը առանցքային դարձավ բանակցային գործընթացում։ Դրանից հետո Ադրբեջանի ագրեսիան միայն աճում էր, իսկ Փաշինյանը Հայաստանի բնակիչների դեմ ուղղված բոլոր սադրանքներին ի պատասխան միայն գլխով էր անում չինական խաղալիքի նման։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները Ռազմավարական սխալ են թույլ տվել՝ միանալով հակառուսական կոալիցիային ր Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով։
Քաղաքական տեխնոլոգ Տիգրան Քոչարյանը կատարվածը գնահատում է ոչ որպես ռազմավարական սխալ, այլ որպես դավադիրների միջև լիակատար համաձայնություն։
“Արևմուտքում Արցախը Ադրբեջանին հանձնելու կոնսենսուս է ձեռք բերվել։ Նույնիսկ ոչ այնքան Արցախի հանձնման, որքան Ռուսաստանին այնտեղից դուրս մղելու։
Եթե Արցախը հանձնվում է Ադրբեջանին, իսկ արցախցիները դառնում են Ադրբեջանի քաղաքացիներ, քանի որ Հայաստանը ձեռքերը լվացել է, ապա այդ ժամանակ վերանում է ռուսական խաղաղապահական ուժերի ներկայության իմաստը”։

Ընդորում փորձագետները համակարծիք են, որ առանց Ռուսաստանի մասնակցության Հարավային Կովկասում անվտանգության որևէ կառույց ուղղակի հնարավոր չէ։ “Հայաստան” դաշինքի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի մասնակցության անվտանգության կառույցի ստեղծումը անհնար է համարում, և ցանկացած սյուժե, որը առաջ է տանում այդ միտքը նրա կարծիքով քաղաքական կարճատեսության հետևանք է և ուղղակի արկած։

Այժմյան իրավիճակը կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից։ Բայց միակ արժանահավատ փաստ է մնում այն, որ Ռուսաստանը իրական ջանքեր է գործադրել և դարձել է միակ երկիրը, որը կարողացել է դադարեցնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի արյունահեղությունը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-23-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի արյունահեղությունը։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանն է շարունակում հերքել ակնհայտը՝ նա իր խաղը արդեն բացահայտ Ադրբեջանի և Թուրքիայի օգտին է վարում։ Անգամ հիմա վարչապետը սպանված արցախցիների մահը բարդում է Ռուսաստանի վրա։

Փաշինյանը կարող է ինչքան հնարավոր է շարունակել իր մանիպուլյացիաները՝ և՛ երկրի ներսում, և՛ արտերկրում քչերն են հավատում նրա բարի նպատակներին Հայաստանի և նրա բնակիչների վերաբերյալ։ Փաշինյանը, ըստ էության, դարձավ մեր գերեզմանափորը և դահիճը։

Աղբյուրը` Telegram.
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Comments (1)

  • Արևմուտքի հիմնական նպատակը Ռուսաստանին հաներ հարավային Կովկասից, որին աջակցեց Փաշինյան՝ առհամարելով Հայաստանի ազգային և պետական շահերը ու հետևանքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև