Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Քննչական կոմիտեի կողմից տնտեսական հանցագործությունների բացահայտման շնորհիվ պետական բյուջե է վերադարձվել համարյա 16 մլրդ դրամ (մոտ 40 մլն $)։ Քննչական կոմիտեի տվյալներով այս վիճակագրության մեջ հաշվի են առնվել տարբեր քրեական գործեր, որոնց նախաքննությունը արդեն ավարտվել է։
Արդյունքում փոխհատուցվել են մեքենաներ ներկրողների չվճարած հարկերը ԱԱՀ-ի գծով, մաքսանենգության արդյունքում հասցված վնասը, ինչպես նաև պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան