Հայաստանի առողջապահության նախարար Արտակ Ջումանյանը հայտնել է, որ Հայաստանում Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում ծնվել է 374 երեխա, հաշվառված են ևս 639 հղիներ։ Բժշկական հաստատություններում ընդհանուր առմամբ գրանցված է Արցախից տեղահանված 70 հազար 495 մարդ (դրանց 30%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են)։
Բռնի տեղահանվածներին տրամադրվում են պատվաստման, հղիների հաշվառման և բուժման, խրոնիկ և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման հետ կապված բժշկական ծառայություններ։ Անցյալ տարի Արցախից տեղահանված 216 բուժաշխատող աշխատանքի է ընդունվել Հայաստանի բժշկական հաստատություններում, նրանցից 34-ը մարզերում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան