Մայրաքաղաքի Քաղաքապետարանը հայտնել է, որ Շառլ Ազնավուրի հուշարձանի էսքիզի ընտրության բաց մրցույթին ներկայացված 37 էսքիզներից ոչ մեկը մասնագիտական հանձնաժողովին և Երևանի բնակիչներին դուր չի եկել։ Արդյունքում որոշում է ընդունվել նոր մրցույթ հայտարարել։
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով առաջին մրցույթի մասնակիցները կարող են երկրորդ մրցույթին նոր էսքիզ ներկայացնել։ Նշվում է, որ սոցցանցերում հուշարձանի նախագծերի վերաբերյալ մեկնաբանությունները հիմնականում բացասական են եղել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան