Քաղաքական սուվերենության կորուստ

Այսօր Հայաստանի Խորհրդարանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ «Կողմ» քվեարկել է 60 պատգամավոր, «դեմ» է եղել 22 պատգամավոր։ Ստատուտի վավերացմանը աջակցել են միայն իշխանության ներկայացուցիչները, ընդդիմությունը դեմ է քվեարկել։

Հատկանշական է, որ Lurer Media պորտալի հարցման արդյունքներով հարցվածների 90%-ը պատասխանել է, որ վավերացումը կբերի սուվերենության վերջնական կորստի և որ դա իսկական ինքնասպանություն է։

Ստացվում է, մեր իշխանությունները թքած ունեն հասարակ բնակիչների կարծիքի վրա։

Ավելի վաղ ռուս դիվանագետները բազմիցս հայտարարել էին, որ ստատուտի վավերացումը երկկողմանի հարաբերությունների համար ամենաբացասական հետևանքները կունենա, և փաստաթղթի վավերացումը անընդունելի են անվանել (հիշեցնենք, ՄՔԴ-ը Ռուսաստանի բարձրագույն իշխանության ձերբակալման օրդեր է տվել)։ Չնայած դրան հայկական Խորհրդարանի առանձին ձայները շարունակում են պնդել, որ գործընթացը ոչ մի կերպ կապված չէ ՌԴ-ի հետ։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ավելի վաղ իր կարծիքն էր արտահայտել այդ իրավիճակի շուրջ. «Հասկանալի է, որ Հռոմի ստատուտի վավերացումը բացառապես հակառուսական քայլ է և անխուսափելիորեն կհանգեցնի հարաբերությունների վատացման ոչ միայն ռուսների, այլ նաև իրանցիների և չինացիների հետ»։

Փորձագետը նշում է.

«Հայկական ղեկավարությունը միաժամանակ համեղ ուտում ու խմում է, հաճույքով շփվում և կատակում է, բանակցություններ է վարում նրանց հետ, ովքեր հայերին սպանողներն են, այսինքն Ալիևի և Էրդողանի հետ, Հռոմի ստատուտի վավերացումը Արևմուտքին վասալական երդման է նման»։

Նույնը անուղղակիորեն հաստատում են Եվրոմիության քաղաքական գործիչները, որոնք հանկարծակիորեն Հայաստանի համար բացել են ֆինանսական և հումանիտար օգնության ուղիները, որ ցույց տան, որ մեր երկիրը իբր ճիշտ ուղղու վրա է։ Դրա հետ մեկտեղ հավաքական Արևմուտքի ներկայացուցիչները չեն թաքցնում, որ Հայաստանը համարում են իրենց նոր գաղութը։

«Վերադարձ Կիևից, ուղղությունը Հայաստան»,- գրել է իր էջում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննան։

Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` դա կարելի է համարել աղետի նշան։ Նաև Կոլոննան նշել է, որ Ֆրանսիան Երևանի դասպանատուն զինվորական ներկայացուցիչ կուղարկի և Ադրբեջանի հետ սահմանին` Սյունիքի մարզում հյուպատոսարան կբացի։

Երևի, ԵՄ-ի դիտորդական առաքելության լրտեսները նրանց քիչ են։

Ռուս քաղաքական գործիչ և Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչեվը կարծում է, որ ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը ցանկացած պետության համար ոչ այլ ինչ է, քան իրավաբանական սուվերենության կարուստ, իսկ դա ինքնին ստորացուցիչ է։ «Հենց այդ պատճառով Միջազգային քրեական դատարանին չեն միանում իրապես սուվերեն պետություններ, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը»,- նշում է քաղաքական գործիչը։

Այո, այո, դուք ամեն ինչ ճիշտ հասկացաք ԱՄՆ-ն իրենց հայկական խամաճիկներին ստիպեցին վավերացնել Հռոմի ստատուտը, բայց իրենք դա չեն արել։ Ամերիկացի դիվանագետները այդ քաղաքականացված և բոլորովին անպետք կազմակերպությունը օգտագործում են որպես գործիք այլ երկրների վրա ազդելու համար։

Տեղի տալով ԱՄՆ-ին և Եվրոմիությանը` Հայաստանի իշխանությունները բոլորի աչքի առաջ հերթական անգամ ընդունեցին բացահայտ հակահայկական որոշում, որը կբերի միայն քաղաքական անկախության վերջնական կորստի և նոր ողբերգությունների։

Քաղաքական փորձագետ Բենիամին Մաթևոսյանը հայտարարում է` «Դուք անգամ չեք էլ կարող պատկերացնել սպասվող ցնցումների մասշտաբները…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև