Մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են, որ տոմսերի միասնական համակարգի շրջանակներում քննարկվում է տրանսպորտային ուղեվարձի սակագների հարցը։ Նախաձեռնություններից մեկը առաջարկում է անլիմիտ ուղեվարձային քարտեր մտցնել, որոնք կգործեն մեկ ամիս, երեք ամիս կամ մեկ տարի։ Տոմսի այդ տարբերակը պետք է գործի քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներում։
Երևանի Ավագանու խորհուրդը քննարկում է հնարավոր անլիմիտ քարտերի սակագները։ Ենթադրվում է, որ մեկ ամիս գործող տոմսը քաղաքացու համար կարժենա 8800 դրամ, 90 օր գործող տոմսը 23 600 դրամ, իսկ 88000 դրամով կարելի է գնել մեկ տարի գործող տոմս։
Ուսանողների, ինչպես նաև սոցիալական և հատուկ խմբերի արտոնությունները ենթադրվում է պահպանել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան