Փոշոտ Երևան

 | 

Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ անցյալ շաբաթ մայրաքաղաքի օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի չափաքանակը։ Կենտրոն համայնքում գրանցվել է նաև օդում ազոտի քանակի գերազանցում։

Այդպիսի հետազոտություններ իրականացվում են ամբողջ Հայաստանում, սակայն մարզերում այդպիսի վտանգավոր չափաքանակներ չկան։ Միակ քաղաքը, որտեղ օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի չափաքանակը դարձել է Հրազդանը։ Ընդորում վտանգավոր չափաքանակները գրանցվել են միայն դեկտեմբերի 5-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև