Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստանում փետրվարը տաք կլինի։ Սպասվում են նորմալ քանակությամբ տեղումներ և 3-4 աստիճանով նորմայից բարձր ջերմաստիճան։ Այսօր Արարատի մարզում կլինի +13 աստիճան, Երևանում մինչև +12, Սյունիքի հովիտներում մինչև +18։ Մոտակա օրերին մեզ սպասում է չոր, առանց քամու եղանակ։
Այս ամիս սպասվում է տաք օդային հոսանքների ներթափանցում տրոպիկներում, ինչի հետևանքով Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23 աստիճան։ Ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզում կարող է հասնել +10 աստիճանի, Լոռիում և Տավուշում +20, Արարատյան դաշտում +17, Սյունիքի նախալեռներում +17, Երևանում +16։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան