Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն լրացուցիչ ստուգումների արդյունքում հավաքել է 15,2 մլրդ դրամ (մոտ 37, 5 մլն) 2024 թվականի առաջին քառամսյակում։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում լրացուցիչ հավաքվել է 12,6 մլրդ դրամ։ Նշվում է, որ 11,8 մլրդ բերել են ձեռնարկությունների գործարքների վերստուգումները, իսկ 3,3 մլրդ նրանց ընդհանուր ֆինանսական փաստաթղթերի ստուգումները։
Բացի այդ առաջին քառամսյակում Պետեկամուտների կոմիտեն հավաքել է 500, 6 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 8,5 %-ով (39,3 մլրդ) ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դրա հետ մեկտեղ ֆիզիկական և իրավաբանական անձանց վերադարձված հարկերի գումարը կազմել է մոտ 104, 4 մլրդ դրամ։ Դրանից 88 մլրդ բիզնեսին ԱԱՀ-ի վերադարված գումարն է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան