Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստին որոշում է ընդունվել Հայաստանի մարզերում և Երևանում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտների հուշարձանի կարգավիճակ տալ։ Մայրաքաղաքում տեղական նշանակության հուշարձան է ճանաչվել “Հայրենիք” կինոթատրոնի շենքը Շենգավիթ վարչական շրջանում և Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքի խճանկարը Քանաքեռ Զեյթունում։
Հուշարձանի կարգավիճակ են ստացել նաև Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցական համալիրի (V-VI դ.) եռանավ սրահը, Մելիքգյուղի գերեզմանատունը (III դ.), Արմավիրի մարզի Բագարան գյուղի Երվանդակերտ բերդաքաղաքը (մ.թ.ա. 3-րդ դար — մ.թ. 14-րդ դար), նույն մարզի Խանջյան գյուղի գերեզմանատունը (մ.թ.ա. II-I հազարամյակ), Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի Արտանիշ-9 բնակավայրը (մ.թ.ա. 28-26 դ.) և Արտանիշ-9 գերեզմանատունը (մ.թ.ա. 24-23 դ.), Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սուրբ Հռիփսիմե միանավ բազիլիկը (1861 թ.), Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում ժայռի մեջ փորագրված ալրաղացը (XIII-XIV դարեր)։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան