Հանրապետական նշանակության հուշարձանների ցանկի մեջ են մտել 1990-ականներին տեղադրված “Արցախյան պատերազմի հերոսների հուշարձանը” Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, Արագածոտնի մարզի Ավան գյուղի Տիրինկատարի 12 վիշապաքարերը, Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի քարանձավային համալիրը և Տավուշի Դեբեդավան գյուղից ոչ հեռու գտնվող, մ.թ.ա. 6-րդ հազարամյակում հիմնադրված հնագույն բնակատեղին։
Նաև Հայաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է շնորհել 1860-1870 թվականներին Մեղրիում կառուցված տանը, Շիրակի Մեղրաշատ գյուղում 1906-1907 թվականներին կառուցված եկեղեցուն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան