Ուռուցքաբանական հիվանդությունների վիճակագրությունը

 | 
Nurse preparing drop counter to a patient for procedure in hospital

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տվյալներով 2023 թվականին Հայաստանում գրանցվել է քաղցկեղի 8 հազար նոր դեպքեր։ Մեկ տարվա ընթացքում քաղցկեղից մահացել է մոտ 5000 մարդ։ Տղամարդկանց շրջանում ավելի շատ տարածված է թոքերի և շնչուղիների քաղցկեղը, կանանց շրջանում կաթնագեղձերի քաղցկեղը։

Կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը նշել է, որ ժամանակի ընթացքում քաղցկեղի դեպքերի թիվը աճում է։ Սակայն դրա հետ մեկտեղ նվազում է մահացությունը քաղցկեղի որոշ տեսակներից։ Վաղ ախտորոշումը և բուժումը օգնում են ազատվել կաթնագեղձի, հաստաղիքի և արգանդի վզիկի քաղցկեղից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև