Այսօր Արցախում համարյա մարդ չի մնացել, միայն ուժայինների մի փոքր խումբ, որոնք ստուգում են դատարկված տներն ու փողոցները և փնտրում մարդկանց, որոնց օգնություն է պետք։
Արցախցիները փորձում են ինչ-որ կերպ կազմակերպել իրենց կենցաղը Հայաստանում։ Դա իրականություն է, որում մենք ապրում ենք, բայց որի համար պատասխանատվությունը չեն ուզում իրենց վրա վերցնել Հայաստանի իշխանությունները, որոնք թույլ տվեցին այս աղետը։
Օրերս ռուսական ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Պրահայում փաստաթղթեր է ստորագրել, որոնց համաձայն Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց սահմանները 1991 թվականի դրությամբ։
“Ընդորում Եվրոմիության կողմից տարածված այդ փաստաթղթում ասված չէ, որ Հայաստանը անհանգստացած է Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով և որ այդ ճակատագրով պետք է զբաղվեն բոլորը, որպեսզի այդ մարդիկ ստիպված չլինեն տառապել”,-նշել է Լավրովը։
Կարևոր դիտարկում։
Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը ոչ մի անգամ չհիշեց այն 120 հազար մարդկանց մասին, որոնք այժմ էլ ցավ և նվաստացում են ապրում հայրենիքի կորստից։ Ոչ ոք հայկական իշխանություններին չէր ստիպում հրաժարվել պատմական տարածքների մի մասից, դրա մասին ոչ մի փաստաթուղթ չէր ստորագրվել, բացի վերոնշյալ փաստաթղթից։ Բոլորը, այդ թվում Ազգային ժողովը, ինքնաչեզոքացան Արցախի կորստի գործընթացից, որը Փաշինյանը սկսել էր Պրահայում Արևմուտքի ծափահարությունների ներքո։
Կառավարությանը ենթարկվող պրոպագանդան, փորձելով արդարացնել իր պատվիրատուին, սիրում է կրկնել, որ Փաշինյանը ոչինչ չի ստորագրել, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նրա խոսքերը ճշմարիտ են միայն Բաքվի կողմից փոխադարձ քայլերի պայմաններում։
Սակայն ահա Արևմուտքի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը, ով վերջին ժամանակներս, ինչպես մեզ փորձում են համոզել, դարձել է Հայաստանի մեծ բարեկամը։ Հիշեցնենք, որ այս հունիսին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորրելը, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին Արցախի հետ միասին, հայտարարեց. “Սա առաջին դեպքն է, երբ հայ առաջնորդը, այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, արտահայտեց դա այդպիսի ոչ բազմիմաստ ձևով”։
Ի՞նչ երաշխիքների դիմաց մեր իշխանությունները գնացին այդ քայլին։ Ի՞նչ է խոստացել Արևմուտքը Արցախի հանձնման դիմաց։ Եվ արժե՞ արդյոք վստահել Արևմուտքի երկրներին, մի՞թե պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել։ Մենք մոռացել ենք անգլիական վարչապետ Ռոբերտ Սոլսբերիի խոսքերը, ով դեռ XIX դարի վերջին հայտարարել էր. “Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները”։ Բայց մենք հիշում ենք, թե ինչպես 2020 թվականին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմեոն ծաղրելով ասաց. “Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները”։ Եվ բոլորովին վերջերս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն խոստովանեց. “Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը”։
Չեն լռում Հավաքական Արևմուտքի ներկայացուցիչները, որոնք արդեն անգամ չեն էլ ձևացնում, որ անհանգստանում են Արցախի բնակիչների համար։ ՄԱԿ-ի առաքելությունը եկավ հակամարտության վայր, երբ արդեն ամեն ինչ ավարտվել էր, և առույգորեն հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից ոչ մի լուրջ խախտում չի գրանցել։ Եվ դա զարմանալի չէ. Ադրբեջանի ագրեսիայի թեժ պահին ՄԱԿ-ը չցանկացավ իր աշխատակիցներին հարվածի տակ դնել, չէ որ ավելի հեշտ է անցնել դատարկված Ստեփանակերտով առանց կրակի տակ ընկնելու վտանգի։
Անգամ Արարատ Միրզոյանը նշեց, որ առաքելությունը “ուշացել է և կարող է միայն ազգային “մաքրումների” փաստն արձանագրել”։ Իսկ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում 100 հազար արցախցիների գաղթը Հայաստան չանվանեցին ազգային “մաքրումներ”, քանի դեռ ապացույցներ չկան։
Արևմուտքը սկսեց զբաղվել մարդասիրական օգնությամբ, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր։
Մինչդեռ մենք ունենք մի քանի հարյուր սպանվածներ, թալանված տարածք, տասնյակ հազարավոր փախստականներ և երկերեսանի Արևմուտք, որը իր պլանները չի թաքցնում։ Թուրքերի և ադրբեջանցիների կողմից այդքան ակտիվորեն առաջ քաշվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը մտել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի օրակարգ։ Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի կարծիքով այդպիսի հարցերը քննարկվում են կոնսենսուսի արդյունքում։ Փաստացի այն երկրները, որոնք իբր հայամետ դիրքորոշում ունեն, այնտեղ քննարկում են Հայաստանի բաժանման մեխանիզմները։
Եվ ա՞յդ թվացյալ դաշնակիցների վրա մենք այժմ պիտի հույս դնենք։
Նրա՞նք պետք է դառնան մեր անվտանգության երաշխավորները, եթե հավատանք Փաշինյանին։
Մինչդեռ նախանձելի համառությամբ Արևմուտքը և Հայաստանի իշխանությունները փորձում են ՌԴ-ին մեղավոր դարձնել ստեղծված իրավիճակում։ Բայց Ռուսաստանը, ի տարբերություն Հայաստանի արևմտյան բարի կամեցողների, արդեն մի քանի խաղաղապահների կորցնելուց հետո անգամ շարունակում է օգնել Արցախի բնակիչներին, նրանց տառապանքները գոնե մի փոքր մեղմելու համար։ Ռուսական կազմակերպությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են արցախցիների աջակցության մասին։ “ՌՈՒՍԱԼ” ընկերությունը մեկնարկել է թեժ գիծ փախստականների համար և աշխատանքի ընդունման հարցում օգնություն է առաջարկել։
“Գազպրոմ Հայաստանը” 600 ընտանիքների համար փոխհատուցել է բնակարանի վարձակալման և կոմունալ ծառայությունների ծախսերը։ “Կարին” պանսիոնատում, որը ընկերության տրամադրության տակ է, պլանավորում են շտապ կազմակերպել փախստականների բնակարաններով ապահովման հարցը։ Ռուսական բարեգործական “Դոկտոր Լիզա” հիմնադրամը օպերատիվ շտաբ է բացել Արցախից եկածների համար և մարդասիրական օգնություն է ուղարկել Գորիս։
ՀԿԵ-ն փախստականների համար գնացքներից անվճար օգտվելու հնարավորություն է ստեղծել։ Ռուսական Տունը մարդասիրական օգնություն է հասցրել Սյունիք և Գորիս։ Մարդասիրական օգնություն է կազմակերպել նաև ՌԱԵ-ի ներկայացուցչությունը Հայաստանում։
Քանի դեռ որոշ մարդիկ զբաղված են մանիպուլյացիաներով և տարբեր խաղերով, ինչ-որ մեկը իսկապես օգնում է դժվար իրավիճակում հայտնված մարդկանց։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան