Որտե՞ղ է անդառնալի կետը

Հայաստանի իշխանությունները շարունակում են յոթմետրանոց քայլերով գնալ դեպի այն նպատակը, որ նրանց առաջադրել են արևմտյան տերերը. Ռուսաստանի հետ հարաբերությունների և մեր ապագայի լրիվ ոչնչացում։


Հատկանշական է, որ Հայաստանը ԱԳՆ-ն ոչ մի հնարավորություն բաց չի թողնում Մոսկվային հակասելու։ Այս անգամ բաժին է ընկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։ Մեր ԱԳՆ-ի բռի մեկնաբանությունները, որոնք տարածվում են կառավարական ԶԼՄ-ներում և Telegram-ալիքներում, մոտ են ուղիղ վիրավորանքներին։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես են Ռուսաստանում գնահատում մեր իշխանությունների կողմից լայնորեն գովազդվող “Աշխարհի խաչմերուկ” նախագիծը, Մարիա Զախարովան պատասխանել է, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման նմանատիպ նախագծերը ողջունելի են։Բայց դրա հետ մեկտեղ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը (դա գրանցված է 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ), այլ ոչ թե Հայաստանի ԱԱԾ առանձին ստեղծված ծառայությունը, ինչի մասին վերջերս հայտարարել են մեր իշխանությունները։

Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ասել է. “Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի փաստաթղթում չի համաձայնվել սուվերենության որևէ սահմանափակումների հետ, և նրա սուվերեն տարածքի ոչ մի հատվածի վրա չի կարող երրորդ երկրի հսկողություն սահմանվել”։ Աբսուրդի այս թատրոնում ցանկություն է առաջանում հարցնել, ի՞նչ սուվերենության մասին է խոսում տիկին Բադալյանը։
Հայաստանը այժմ ապրում է իր պատմության ամենախայտառակ ժամանակները, այն կախված է միանգամից մի քանի աշխարհաքաղաքական խաղացողներից, իսկ մեր իշխանությունները փռվում են իրենց թուրք տերերի առջև։

Հետաքրքիր է, որ ռուսական դիվանագիտության հետ այդպիսի ագրեսիվ բանավեճերի հետ մեկտեղ Հայաստանի ԱԳՆ-ն լրիվ հակառակ հռետորաբանություն ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, որոնք ոտքերն են մաքրում այդ նույն հայկական “սուվերենության” վրա։ “Ադրբեջանին ութ գյուղ վերադարձնելու” մասին Բաքվի հայտարարության հետ մեկտեղ, Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և հույս է հայտնում, որ ցամաքային սահմանները կբացվեն։ Այն դեպքում, երբ փորձագետների գնահատմամբ անկլավների կորուստը մեր երկրի համար կնշանակի փաստացի շրջափակում Արցախի իրավիճակի պես։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կատարվող իրադարձություններին տալիս է չափազանց ճշգրիտ գնահատական. “Անկարան և Բաքուն այսօր ամեն ինչ անելու են հայկական իշխանությունների ձեռքերով հայկական պետության փլուզման գործընթացը ավարտին հասցնելու համար”։

Գուցե՞ Փաշինյանի թիմում գոնե բանականության մեկ ձայն հայտնվի։ Հազիվ թե։ Նիկոլի մտերիմ անձանցից է պատգամավոր Գևորգ Պապոյանը, ով կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հետո հիմնական բեռնափոխադրումները կանցնեն Ադրբեջանով Վերին Լարսի երթուղու փոխարեն։ Ծույլիկ պատգամավորի կարծիքով այդպիսի ճանապարհը կարճ է։ Դե Նայեք քարտեզին. Երևանից դեպի Վլադիկավկազ 472 կմ է, իսկ Բաքվով 1290 կմ է, այսինքն 818 կիլոմետրով երկար։ Պապոյանը մեզ հիմարի տեղ է դրել թե՞ տառապում է աշխարհագրական անկողմնորոշությամբ։

Եվ քանի որ խոսեցինք Ադրբեջանի և Թուրքիայի մասին, ապա հիշեցնենք, որ երբ մեր երկիրը վավերացնում էր Հռոմի ստատուտը, Փաշինյանը և նրա ծառաները դա բացատրում էին իբր թե կեղծ Միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորությամբ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների հետ կապված, նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Բայց այդ դատարան դեռևս ոչ մի հայց չի ներկայացվել։

Ավելին, Փաշինյանի և նրա թիմի թուրքամետ հռետորաբանությունը խոսում է հակառակի մասին. մեր երկրի ղեկավարությունը դեմ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելուն։ Պատահական չէ, որ Հայաստանում Կանադայի առաջին դեսպան Էնդրյու Թորները, խոսելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին, վերջերս նշել է, որ ինքը Հայաստանը այդ հարցի շուրջ ճշգրիտ դիրքորոշում չունի։ Այնպես որ զարմանալի չէ, որ արևմտյան կառավարությունները Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն կիրառում։

Փաշինյանի և նրա թիմի արտաքին քաղաքականությունը արդեն ոչ ոքի չի զարմացնում. ոչ Հայաստանի բնակիչներին, ոչ ռուսական դիվանագետներին, ոչ արևմտյան քաղաքական գործիչներին, ոչ էլ առավել ևս Ադրբեջանին և Թուրքիային, նրանց ամեն ինչ ձեռք է տալիս։ Իսկ անտեղյակների մոտ հարց է առաջանում, թե որքա՞ն հեռուն կգնա Փաշինյանը իր թուրքամետ քաղաքականության մեջ։


Ինչ է իրենից ներկայացնում փաշինյանական ապագա Հայաստանը` Ադրբեջանի հայկական ինքնավար մարզ թե՞ թուրքական Էրմենիստան վիլայեթ։ Հարցրեք “թուրքի փալաս” Նիկոլից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև