Որտե՞ղ են բարեկամները, իսկ որտե՞ղ են թշնամիները

 | 

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ`Բրայենը կարգադրում է Հայաստանին ում հետ և ինչպես բարեկամություն անել։ Սկսելով մշտական աջակցության համոզմունքներից, նա հայտարարել է, որ Հարավ-Կովկասյան տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը պետք է տեղի ունենա առանց Իրանի։ Հակառակ դեպքում,  նրա խոսքով, դրան կհետևի ԱՄՆ-ի վճռական պատասխանը։ Իրենց մեկ նախադասությամբ Նահանգները ստիպեցին Փաշինյանին հրաժարվել Իրանից, որը այդքան կարևոր է մեր երկրի համար Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի շուկաներ դուրս գալու համար։

Եվ համոզված եղեք, վարչապետը կկատարի այդ կարգադրությունը, ինչպես մինչև հիմա անում էր այն ամենը, ինչ նրան խորհուրդ էր տալիս Արևմուտքը։

Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս բաց է թողել ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստերը Բիշկեկում, հրաժարվել է ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց, և արդեն հայտնել է, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում նոյեմբերի 8-ին։ Սեպտեմբերին Հայաստանը ՀԱՊԿ-ի հավաքներին Բելոռուս փրկարարներ չի ուղարկել, դրանից առաջ մեր երկրի իշխանությունները անհրաժեշտ չհամարեցին Հանրապետությունում անցկացնել ՀԱՊԿ-ի խաղաղապահական ուժերի “Անսասան եղբայրություն-2023”  հավաքները։

Եվ եթե պաշտոնական հռետորաբանության մեջ Փաշինյանը դեռևս փորձում է խուսափել,  ապա կուլիսներում ասում է բացահայտ։ Հոկտեմբերի սկզբին փորձագետների և իշխանամետ պրոպագանդայի միջոցների հետ փակ հանդիպման ժամանակ նա բացահայտ հայտարարել էր, որ այլևս չի մասնակցելու ԱՊՀ և ՀԱՊԿ աշխատանքներին, ինչպես նաև հայտնել էր, որ Կառավարությունը արդեն այդ կառույցներին փոխարինող է փնտրում։ Եվ անգամ հավատացրել է, որ շուտով կգտնի։

Եվրամիությունը և ԱՄՆ-ն դրան են սպասում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում է հանդիպել Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, Հայաստանը արևմտյան կառույցների հետ մտերմացնելու համար։ Իսկ պետքարտուղարի օգնական Ջեյմս Բրայենը, երևի փորձելով ստանալ  հայերի աջակցությունը հակաադրբեջանական հռետորաբանությամբ, երեկ հայտարարել է. “Մենք քննարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները։ Ես չեմ պատրաստվում կանխատեսել պատժամիջոցների մասին որոշումները, բայց դրանք, անխոս, մեր արսենալի բաղկացուցիչ մասերից են”։

Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Մի՞թե Ադրբեջանի նկատմամբ։ ԱՄՆ-ն արդեն հայտարարել էր Բաքվին ռազմական և այլ օգնության հատկացման դադարեցման մասին։ Միայն թե փորձագետների հաշվարկներով ամերիկյան զենքի բաժինը ադրբեջանական բանակում կազմում է 0,02%։ Դժվար չէ գլխի ընկնել, որ Ադրբեջանը դա չի էլ նկատի ԱՄՆ-ի մտերիմ դաշնակից Իսրայելի հետ բազմամիլիոնանոց պայմանագրերի ֆոնին։ Իսրայելը շարունակում է կայուն մատակարարել սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Իսկ ինչը իսկապես կարող էր զգալի լինել ադրբեջանական իշխանությունների համար, դա ԱՄՆ-ի և ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցներն են։ Բայց դրանք չկան։ Նավթը մղվում է, էներգետիկ ռեսուրսները շարունակում են մատակարարվել Եվրոպայի շուկաներ։ Ահա և բոլոր պատժամիջոցները։

Բայց Նիկոլը և նրա մտերիմները բոլոր հասանելի միջոցներով դա ներկայացնում են որպես հաղթանակ։ Եվ նրանց համար արդեն կարևոր չէ, որ մեր 120 հազար արցախցի հայրենակիցները կորցրել են իրենց հայրենիքը, որ Հայաստանի տարածքի 250 քառակուսի կիլոմետրը օկուպացված է թշնամու կողմից։ Դրանք գործող իշխանությունների համար մանրուքներ են, նրանց համար կարևոր է, որ ամերիկացի և եվրոպացի բարեկամների կողմից հնչեն բարձրագոչ հայտարարություններ, որոնց փաստացի ոչինչ չի հետևում։

Խաղալով մեծ դիվանագետի դեր և սեփական հայեցողությամբ ղեկավարվելով մարդկանց և տարածքների ճակատագիրը, Փաշինյանը,  երևում է, պատրաստ է այն բանին, որ վաղ թե ուշ մեր ժողովուրդը կդադարի այդ ամենը հանդուրժել։ Օրինակ, ընդդիմադիր “Հայաստան” դաշինքը եկել է այն եզրակացության, որ պետբյուջեի ծրագրում պաշտպանության ծախսերը ավելացվել են միայն 7%-ով, իսկ ՆԳՆ բյուջեն 16%-ով։ Ու՞մից ենք պաշտպանվելու։ Ոչ թե արտաքին թշնամուց այլ սեփական ժողովրդի՞ց։ Այդ վարկածի օգտին է խոսում նաև ֆրանսիական զրահամեքենաների մատակարարումը,  որոնք իրենց տակտիկական և տեխնիկական առանձնահատկություններով ավելի շատ համապատասխանում են ոչ թե սահմնագծին ռազմական գործողությունների համար իրենց թույլ պաշտպանվածության պատճառով, այլ քաղաքացիական անկարգությունների ճնշման համար։

Երևի միակ բանը, որ այսօր կարող է զարմացնել Հայաստանի բնակիչներին, այն է, որ Փաշինյանը դուրս գա ժողովրդի հետ բաց երկխոսության և սկսի հոգ տանել երկրի և մարդկանց մասին, ովքեր վարչապետին վստահել են։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ Փաշինյանը դա երբեք չի անի։ Նա մինչև վերջ կհետապնդի իր տերերի` Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոմիության, ԱՄՆ-ի շահերը, չէ որ նրանք սեփական հայրենակիցներից թանկ են։ Միայն թե այդ մոտեցումը, ցավոք, նմանատիպ ղեկավար ունեցող երկրին բերում է նսեմացում,  կորուստներ, մահեր։ Իր օրինակի վրա դա արդեն ցույց է տվել Ուկրաինայի նախագահը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև