Որոշվել է Շառլ Ազնավուրի հուշարձանի լավագույն ձևանմուշը

 | 

Շառլ Ազնավուրի հուշարձանի Երևանի քաղաքապետարանի մրցույթում հաղթել է քանդակագործ Դավիթ Մինասյանի ձևանմուշը։ La Boheme անվանումով կոմպոզիցիան ներկայացնում է Ազնավուրին հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ։ 3 մետրանոց հուշարձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում շանսոնյեի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Մրցույթին ներկայացվել էին 60 մասնակիցների 100 ցուցանմուշներ, ամեն հեղինակից ընդունվել է մինչև 3 տարբերակ։ Մրցութային հանձնաժողովի կազմի մեջ էին Ազնավուրի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, ինչպես նաև ճարտարապետներ, նկարիչներ և քանդակագործներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև