Ողբերգություն, որը պետք է համախմբի մեզ

Ուրբաթ՝ մարտի 22-ի երեկոյան, Ռուսաստանում տեղի ունեցավ աննախադեպ ահաբեկչություն, որը ցնցեց բոլորիս: Մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահի վրա հարձակվեցին մինչև ատամները զինված ահաբեկիչները։ Զինյալներն ինքնաձիգներով կրակ բացեցին այցելուների ուղղությամբ, Այնուհետև շենքում պայթյուններ որոտացին և հրդեհ բռնկվեց:

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 143 մարդ, այդ թվում՝ երեք երեխա:

Համերգասրահի վրա հրեշավոր հարձակումը ցնցեց ողջ աշխարհը։ «Կրոկուսի» դեպքերին արձագանքել են նաև մեր երկրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել, որ Հայաստանը խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված այս անմարդկային հանցագործությունը:

Կառավարության ղեկավարին է միացել Հանրապետության ԱԳՆ-ն։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին», — ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Ռուսների հետ համերաշխություն են ցուցաբերել նաև հասարակ քաղաքացիները։ Երևանի բնակիչները վաղ առավոտից ծաղիկներ էին տանում դեպի Ռուսաստանի դեսպանատան շենք, որտեղ տարերայնորեն հարգանքի տուրք մատուցելու հուշահամալիր առաջացավ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել: Ժողովրդին ուղղված ուղերձում ռուսական պետության ղեկավարը նաև խոստացել է պատժել այդ արյունալի գործողության բոլոր կատարողներին, կազմակերպիչներին և պատվիրատուներին։

Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ ներկա պահին հայտնաբերվել և ձերբակալվել է 11 գրոհային: Հանցագործներին բռնել են Բրյանսկի շրջանում։ Նրանք փորձել են թաքնվել Ուկրաինայում, որտեղ ուկրաինական կողմի իրենց հանցակիցները սահմանն անցնելու համար արդեն ճանապարհ էին հարթել։

Այսպիսով, այս ողբերգության ուկրաինական հետքն արդեն ակնհայտ է։ Եվ առավել վրդովեցուցիչ է, որ արևմտյան կողմում հայտնվել են գիշակերներ, որոնք «Կրոկուսի» վրա հարձակմանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին լուրեր տարածելուն են լծվել։

Ռուսաստանում արգելափակված «Դոժդյ» հեռուստաալիքի եթերում հայտարարություններ են հնչել ահաբեկչության իբր «հայկական» հետքի մասին։ ՌԴ-ում մեր դեսպանատունն այդ արտահայտություններն արդեն իսկ անվանել է զրպարտչական և Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանն ուղղված:

Հատկանշական է, որ «Դոժդյ» հեռուստաալիքը ֆինանսավորումը ստանում  է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ դեռևս 2021 թվականին Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչվել։ Նմանօրինակ այլ դեպք են կրկին դեռևս 2016 թվականին Ռուսաստանից Անգլիա փախած օտարերկրյա գործակալ, արևմտամետ լրագրող Օլեգ Կաշինի արտահայտությունները: Առանց որևէ ապացույցի և ակնհայտորեն արևմտյան ու ադրբեջանական տերերի ցուցումով՝ Կաշինը նույնպես փորձել է կատարվածի մեղքը բարդել հայերի վրա։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե որքա՜ն արժե վստահել արևմտյան լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը։

Չնայած այս բոլոր ստերին ու հայ և ռուս ժողովուրդների միջև սեպ խրել փորձելու հիմար ձեռնածություններին՝ մենք՝ հայերս, ինչպես ոչ այլ ոք, կիսո՛ւմ ենք այս ողբերգության ողջ ցավը։

Եղբայրական ռուս ժողովրդին տոկունությո՛ւն և ոգու ամրությո՛ւն:

Comments (1)

  • Ես կրկնակի եմ զգում այդ ցավը։ Այս տեռորի հետքը տանում է դեպի ՆԱՏՕ-ի կրունկի տակ սողացող Կիև։ Իսկ տասնամյակներ առաջ մեր երկրում կատարված նույնատիպ հանցանքն այդպես էլ իր հետքերով և գլխավորողներով թաղվեց մեր երկրում։ Մենք հիմա մեր վրա կրում ենք սպարապետին և մեր լավ առաջնորդներին սպանելու արդար պատիժը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև