Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տվյալներով Հայաստանում 2023 թվականին 2022 թվականի հետ համեմատ 46, 7 %-ով աճել է ավիաուղևորների թիվը և կազմել է 5 մլն 425 հազար ուղևոր։ Դրանից 1 մլն 817 հազար մարդու տեղափոխել են տեղական ավիաուղիները։ Իրենց աշխատանքը երկրում սկսել են 8 նոր ավիաընկերություններ։
Անցյալ տարի Հայաստանից մշտական չվերթներ են իրականացվել 23 երկրների 49 քաղաքների ուղղությամբ։ Տուրիստական սեզոնի ընթացքում Հայաստանից և դեպի Հայաստան չվերթներ են իրականացվում 13 ուղղություններով։
Նաև հայտնի է, որ մարտից առաջին անգամ բեռներ է տեղափոխելու Boeing 737/400-ը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան