Նոր փոփոխությունները թույլ են տալիս երկրի վարչապետին սահմանել այն անձանց շրջանակը, ովքեր կարող են օգտվել Հայաստանի օդանավակայանների VIP-սրահների սպասարկումից։ Առաջ VIP-սրահներից կարող էին օգտվել նախկին և գործող նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը և նրանց ընտանիքների անդամները։
Խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ձայների մեծամասնությամբ ընդունել է փոփոխությունների նախագիծ “Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սոցիալական երաշխիքների մասին” օրենքում։ Օրենքի նախագծի ընդունմանը կողմ են քվեարկել 67 խորհրդարանական, դեմ են եղել 24-ը, ևս 6-ը չեն մասնակցել քվեարկությանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան