Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ նախատեսված նոր աղբանոցում կկառուցվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, գրասենյակներ և լաբորատորիա։ Այնտեղ կլինեն աղբի հավաքման երկու հատված, էլեկտրաէներգիայի ստացման գեներատոր, հոսող և անձրևաջրերի կոլլեկտորներ։ Աղբանոցի համար կգնվի նաև անհրաժեշտ հատուկ տեխնիկա։
Քաղաքապետարանի տվյալներով արդեն մշակվել է Նուբարաշենի և Աջափնյակի աղբանոցների փակման նախագիծը։ Դրանից առաջ կիրականացվի թափոնների վերամշակում, հավաքում և դասակարգում, վերին շերտի կոնսերվացիա, հոսող ջրերի համակարգ կստեղծվի, ճանապարհ կկառուցվի։ Տարածքը կցանկապատվի և կբարեկարգվի կանաչ գոտիով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան