Նպաստ սկսել են ստանալ ավելի քիչ ընտանիքներ

 | 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով 2023 թվականին Հայաստանում նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է 18, 1%-ով կամ 15 799 ընտանիքով։ Նախարարությունը այդ փոփոխությունները բացատրում է կենսամակարդակի բարձրացմամբ և մարզային կենտրոնների ավելի նպատակաուղղված և մասնագիտացված գործունեությամբ։ 2022 թվականի հունվարի 1-ին նպաստ ստանում էր 85 843 ընտանիք, իսկ 2023 թվականի հունվարի 1-ին ստանում է 76 131-ը։

Ամեն տարի նպաստի համար դիմողների թիվը կրճատվել է մոտ 8 հազարով, ինչը կապում են երկրի տնտեսական աճի հետ։
Նաև նշվում է, որ Արցախից բռնի տեղահանվածների կարիքների գնահատման արդյունքում 48 614-ից 22 000 մարդու կենսաթոշակ է նշանակվել, համարյա 1200-ին` նպաստ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև