Նորածինների ամենատարածված անունները

 | 

2023 թվականին Հայաստանում ծնվել է 36 265 երեխա, ինչը 110-ով քիչ է 2022 թվականի համեմատ։ Նրանցից 17 213-ը աղջիկ են, 19 052-ը տղա։ Արդեն ութ տարի շարունակ երեխաների ամենատարածված անուններն են Դավիթ և Նարե։ 2023 թվականին Դավիթ են անվանել 1 251 տղայի (2022 թվականին 590), Նարե են անվանել 747 աղջկա (2022 թվականին 319)։

Տղաների ամենատարածված անունների շարքում են Նարեկ (906) և Հայկ (602)։ Դրանցից հետո Մարկ, Տիգրան, Արեգ, Մոնտե, Միքայել, Ռոբերտ և Լեո։ Աղջիկների շրջանում երկրորդ տեղում են Արփի (616), երրորդ տեղում Մարիա անունները (522)։ Տասնյակի մեջ են նաև Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսինե, Անգելինա, Աննա անունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև