Երևանի նոր քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանի նոր ռեֆորմները։ Նրա խոսքով քաղաքի տրանսպորտային ցանցը կընդլայնեն, ինչպես նաև կավելացնեն շարժական կազմը և էլեկտրատրանսպորտ կավելացնեն։ Մյուս տարի նախատեսվում է էլեկտրոնային տաբլոյով նոր կանգառներ տեղադրել տրանսպորտի շարժին հետևելու համար։ Իսկ արդեն մեկ ամսից հնարավոր կլինի տրանսպորտի շարժին հետևել հեռախոսային հավելվածում։
Ինչպես նաև դեկտեմբերին արդեն հասանելի կլինի վճարման միասնական համակարգը և կսահմանվեն տարբեր գներ, այդ թվում նաև բնակչության տարբեր խմբերի համար նախատեսված զեղչային գներ։
Տոմսերի վճարման միասնական համակարգի փորձնական նախագիծը արդեն ավարտվել է, այժմ հատուկ սարքավորումները տեղադրվում են “MAN” ավտոբուսներում, ապա կտեղափոխվեն նաև տրոլեյբուսներում և մետրոպոլիտենում, իսկ մինչև տարվա վերջ մնացած ավտոբուսներում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան