Մխիթարյանը փողի հետևից չի վազում

 | 

Միլանի “Ինտերում” պատմել են, որ թիմի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիկ Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը։ Ֆուտբոլիստին առաջարկել են երկու տարվա պայմանագիր 3 մլն եվրո տարեկան եկամուտով, սակայն նա նախընտրել է մնալ իտալական թիմում։

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հայտնել էին, որ “Ինտերը” պատրաստ է Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս խաղաշրջանի ավարտը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև