Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիկ Մխիթարյանը արդեն 35 տարեկան է, սակայն նա մնում է Միլանի “Ինտերի” առաջատարներից մեկը։ Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները նա թիմում դաշտում անցկացված ժամանակով համարվում է առաջատար, նրա ցուցանիշը կազմում է 2 771 րոպե։
Նշվում է, որ այս խաղաշրջանում Մխիթարյանը մեկնարկային կազմում դուրս չի եկել խաղադաշտ 37 խաղից միայն 3 խաղերում, բաց է թողել ընդամենը մեկ խաղ։ Մասնագետները նշում են հայ խաղացողի ոչ միայն բոլորին հայտնի խելքն ու ինտուիցիան, այլ նաև նրա հրաշալի սպորտային պատրասվածությունը։
Այս պահին Հենրիկը Իտալիայի առաջնության առաջարներից մեկն է գոլային փոխանցումների թվով, նա արել է 7 փոխանցում։ “Ինտերը” հավակնում է Սերիա Ա-ի անընդմեջ երկրորդ չեմպիոնությանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան