Մոտ 60 մլն դրամ կհատկացվի Հաղթանակ կամրջի լուսավորման համար

 | 

Երևանի քաղաքապետարանը մոտ 60 մլն դրամ կհատկացնի Հաղթանակ կամրջի լուսավորման համար, միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից։ Այս տարվա հուլիսին քաղաքապետարանը “Ավետիսյան Շին Մոնտաժ” ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, որը կիրականացնի կամրջի արդիականացման ծրագիրը։

Նախագծի էսքիզը ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և ստացել դրական եզրակացություն։
Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով նախագծի իրականացումը թույլ կտա ապահովել կամրջի թեմատիկ ձևավորումը պետական տոնական օրերին, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների այցերի ժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև