Մի շարք զինվորականների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել

 | 

Հայաստանի Պաշտպանության նախարարության նոր նախագիծը առաջարկում է բարձրացնել ոչ մարտական առաջադրանքներ իրականացնող զինվորականների աշխատավարձը։ Դրանց թվին են պատկանում ապահովման, շինարարության, ֆինանսների ոլորտի պայմանագրային զինվորականները, ինչպես նաև զինկոմիսարիատների և այլ հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները, ընդհանուր առմամբ 1700 զինծառայող։

Աշխատավարձի բարձրացման համար զինծառայողները պետք է ատեստավորում անցնեն։ Ատեստավորումը հաջող անցնելու դեպքում շարքային պայմանագրայինի աշխատավարձը 126 հազար դրամից կարող է բարձրանալ մինչև 196 հազար դրամ։
Այդ նախաձեռնությունը կարող է մոտիվացնել մարդկանց ԶՈՒ շարքերում ծառայության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև