Արդեն մարտի 31-ին Թաիլանդում մեկնարկում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը, որ մարզիկների համար ճանապարհ է բացում դեպի Փարիզի Օլիմպիական խաղեր։ Մեր երկիրը առաջնությանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը։ Մարզիկներին հաջողություն ու հաղթանակներ ենք ցանկանում։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում պարզաբանել են, որ մրցաշարը կտևի մինչև ապրիլի 11-ը և կդառնա վերջին վարկանիշային մրցաշարը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան