Մեր մարմնամարզիկները 36 մեդալ են նվաճել

 | 

Հայաստանի սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը անցնող տարում մարզիկների հաջողությունների մասին հաշվետվություն է ներկայացրել։ Հայ մարմնամարզիկները 17 ոսկե, 8 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել, ինչպես նաև Օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր։ Մինչև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը մեր մարզիկները հնարավորություն ունեն նվաճելու ևս մեկ ուղեգիր։

Օլիմպիական խաղերի միակ ուղեգիրը ստացած Արթուր Դավթյանը այս պահին վերականգնվում է վնասվածքից հետո։ 2024 թվականին հայ մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպայի մեծահասակների և երիտասարդական առաջնություններին, ինչպես նաև աշխարհի Գավաթի փուլերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև